Լրահոս

17.07.2014 14:48


Կդադարեցվի Աջափնյակի մի շարք շենքերի գազամատակարարումը

Կդադարեցվի Աջափնյակի մի շարք շենքերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական եւ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/11, 23/13 եւ Սիսակյան փողոցի թիվ 22 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը