«Հարևան երկրին սիրաշահելու փոխարեն՝ ուղի՛ղ նայեք ճշմարտության աչքերին». կոչ ԱՄՆ դեսպանին
Հարգելի՛ դեսպան, այսօր մենք պայքարում ենք, որպեսզի միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ, ինքնիշխան պետություն: Ինչո՞ւ երբևէ այդ հարցի շուրջ քննարկումներ չեք նախաձեռնում, չէ՞ որ Դուք ԱՄՆ-ի դեսպանն եք ոչ թե Ադրբեջանում, այլ ՀՀ-ում: Մեր հերոսները զուր չեն իրենց կյանքի գնով Արցախն ազատագրել՝ որբ թողնելով իրենց երեխաներին եւ այրիացնելով իրենց կանանց: Այսօր հայ ժողովուրդն ավելի մեծ խնդիր ունի լուծելու, քան Ձեր նշած և Ձեր կողմից բարձրաձայնած տարածքների խնդիրը: Ունենք Նախիջևան, Արևմտյան Հայաստան: Մեկ դար շարունակ ողբում ենք 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Պահանջում ենք, որ անպատիժ մնացած ոճրագործներն ընդունեն իրենց մեղքն ու համարժեք կերպով փոխհատուցեն հայ ժողովրդին հասցրած վնասը: Հարևան երկրին սիրաշահելու փոխարեն՝ ուղի՛ղ նայեք ճշմարտության աչքերին: Մենք մեր երկրին, մեր ազգին, զոհված զինվորին չենք դավաճանի: Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
«Հարևան երկրին սիրաշահելու փոխարեն՝ ուղի՛ղ նայեք ճշմարտության աչքերին». կոչ ԱՄՆ դեսպանին
Հարգելի՛ դեսպան, այսօր մենք պայքարում ենք, որպեսզի միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ, ինքնիշխան պետություն: Ինչո՞ւ երբևէ այդ հարցի շուրջ քննարկումներ չեք նախաձեռնում, չէ՞ որ Դուք ԱՄՆ-ի դեսպանն եք ոչ թե Ադրբեջանում, այլ ՀՀ-ում: Մեր հերոսները զուր չեն իրենց կյանքի գնով Արցախն ազատագրել՝ որբ թողնելով իրենց երեխաներին եւ այրիացնելով իրենց կանանց: Այսօր հայ ժողովուրդն ավելի մեծ խնդիր ունի լուծելու, քան Ձեր նշած և Ձեր կողմից բարձրաձայնած տարածքների խնդիրը: Ունենք Նախիջևան, Արևմտյան Հայաստան:
Մեկ դար շարունակ ողբում ենք 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Պահանջում ենք, որ անպատիժ մնացած ոճրագործներն ընդունեն իրենց մեղքն ու համարժեք կերպով փոխհատուցեն հայ ժողովրդին հասցրած վնասը: Հարևան երկրին սիրաշահելու փոխարեն՝ ուղի՛ղ նայեք ճշմարտության աչքերին: Մենք մեր երկրին, մեր ազգին, զոհված զինվորին չենք դավաճանի:
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից