Լրահոս

17.07.2014 18:39


Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ նախագահի ամենահայտնի թեկնածու

Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ նախագահի ամենահայտնի թեկնածու

ԱՄՆ նախկին պետքարտուղար և առաջին լեդի Հիլարի Քլինթոնը ճանաչվել է ամենահայտնի և առավել սիրված թեկնածուն 2016–ին ԱՄՆ–ում կայանալիք ընտրություններում նախագահի պաշտոնին հավակնող 16 թեկնածուների շրջանում։ Այդ են վկայում «Gallup» վերլուծական ընկերության հարցման արդյունքները։ Համաձայն հարցման տվյալների՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարին ճանաչում է հարցվողների 91%–ը։

Ըստ «Gallup»–ի՝ Քլինթոնն առաջ է անցել մի շարք ցուցանիշներով ԱՄՆ նախագահի պաշտոնի մյուս 15 թեկնածուներից։ 66-ամյա Քլինթոնը դեռևս չի հաստատել, որ պայքարելու է բարձրագույն պաշտոնի համար։ Ըստ նրա խոսքերի՝ ընտրություններին մասնակցելու որոշումը նա կկայացնի տարեվերջից ոչ շուտ։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը