Հայկ Բաբուխանյան. «Բնական էր, որ պետք էր՝ ինչ–որ բան նախաստորագրվեր, որպեսզի ներկայացվեր հասարակությանը, այսինքն՝ պրոցեսը նորմալ է»
-Մենք այս փուլում ուսումնասիրությունների շրջան ենք կատարում, այսինքն՝ կարծում ենք, որ որոշ պարզաբանումներ են պետք։ Ժամանակին Սերժ Սարգսյանը նշել էր, որ հայ-թուրքական հարցերով էլ խորհրդակցություններ կանցկացնի կուսակցությունների ղեկավարների հետ, կարծում ենք նաև՝ այդ խորհրդակցության ժամանակ մենք կունենանք լրացուցիչ որոշակի ինֆորմացիա, որից հետո նոր կկազմենք մեր վերջնական տեսակետը,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
Նա շատ բնական է համարել երկու երկրների միջև նախաստորագրված արձանագրությունները, իսկ քննարկումների փուլը՝ նորմալ։
-Մարդիկ քննարկում են, բանակցում են, ինչ-որ մի բանի գալիս են, ներկայացնում են հասարակությանը, քաղաքական ուժերին, պառլամենտին, հետո արդեն կամ վերջնական ստորագրում են կամ՝ չեն ստորագրում։ Բավական նորմալ պրոցես է,-նշել է նա։
Իսկ թե վերջնական վավերացում կստանա՞ն այդ արձանագրությունները, թե ոչ, ՍԻՄ նախագահը նշել է, որ գործընթացը կարող է և՛ հարթ ընթանալ, և՛ ոչ հարթ։
-Սա բավական նուրբ հարց է՝ քաղաքական և տնտեսական տեսակետից բավականին հետևանքներ ունցող։ Բավական հարցեր կան, որոնք իրենց պատասխանները պետք է ստանան, այնպես որ, կարծում եմ՝ ճակատագրական և լուրջ գործընթաց է տեղի ունենում, որի արդյունքում, իհարկե, կստեղծվի նոր քաղաքական իրավիճակ,-նշել է Հայկ Բաբուխանյանը։

7or.am