Լրահոս

17.07.2014 17:47


Առողջապահության նախարար. «Ոչ թե դեղերն են ժամկետանց եղել, այլ` տարան»

Առողջապահության նախարար. «Ոչ թե դեղերն են ժամկետանց եղել, այլ` տարան»

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կրկին արձագանքել է հոգեբուժարաններում ժամկետանց դեղերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ոչ թե հայտնաբերված դեղորայքն է ժամկետանց եղել, այլ՝ դեղորայքի տարան:
«ՄԻՊ գրասենյակին շնորհակալ եմ ՀՀ առողջապահության նախարարությանը օգնելու համար: Կարծում եմ՝ մենք բոլորս նույն գործն ենք անում: Այսօր կլինեն նաև բացատրությունները հոգեբուժարանի տնօրենի կողմից ժամկետանց դեղորայքի մասին: Բայց ես խորհուրդ կտամ, որ եթե հիվանդանոցային դեղորայքի ժամկետն են նայում, նախ նայեն հիվանդանոցային դեղատան դեղերի ժամկետները»,-ասել է Արմեն Մուրադյանը:

Այս խորագրի վերջին նյութերը