ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ կատարել ճանապարհաշինական մի շարք ծրագրերում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 17-ին հանդիպեց Վերակառուցման ևզարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսին:
Հանդիպման ընթացքում խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Հայաստանիհարավային երկաթուղի» ծրագրերի մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ երկու նախագծերն էլ խոշորռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար: Դրանց իրականացմամբ նորճանապարհներ կբացվեն դեպի արտաքին շուկա, ինչն էլ կնպաստի Հայաստանի տնտեսությանզարգացմանը:
Մարկ Դեվիսը նշեց, որ ՎԶԵԲ-ը, համագործակցելով ներդրումային այլ բանկերի հետ, պատրաստակամէ ներդրումներ կատարել ճանապարհաշինական մի շարք ծրագրերում, մասնավորապես «Հյուսիս -հարավ» ներդրումային ծրագրում և Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետականավտոճանապարհի հիմնանորոգման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Բագրատաշեն» կամրջի կառուցմանն առնչվող և երկկողմհետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ կատարել ճանապարհաշինական մի շարք ծրագրերում