Տեղեկացնում ենք, որ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին և դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ ծառայության, Ոստիկանության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:
Աշխատանքային խումբը օպերատիվ կերպով կարձագանքի քաղաքացիների ահազանգերին, մասնավորապես այն դեպքերում, երբ անբողոքարկելի դարձած վարչական ակտերով քաղաքացիները չեն եղել պատշաճ ծանուցված, բանկային հաշիվների արգելադրումներն իրականացվել են բռնագանձման ենթակա գումարներից առավել մեծ ծավալով և այլ դեպքերում, որտեղ կարող են առկա լինել անձանց իրավունքների խախտումներ: Աշխատանքային խմբի հետ կարող եք կապ հաստատել և Ձեր խնդիրը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծով՝ (010) 31 91 74 հեռախոսահամարով, աշխատանքային ժամերին:
Թեժ գիծ