ՄԻՊ հաստատությունն անդամակցում է Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ընկերակցությանը
Ս.թ-ի սեպտեմբերի 5-ից 10-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱրմենՀարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Քվեբեկ, Կանադա՝ առաջին անգամ մասնակցելու Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ընկերակցության 7-րդ համագումարին, որտեղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անդամակցումը կվավերացվի ընկերակցության գլխավոր ասամբլեայի կողմից: Գլխավոր համագումարը կանցնի «Օմբուդսմանը, քաղաքականությունը և արդարադատությունը. դեպի մարդու իրավունքների ազատ կիրառում» խորագրով:
Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ընկերակցությունը ստեղծվել է 1998թ. և այժմ ունի 56 անդամ: Ընկերակցության նախագահն է Նյու-Բրանսվիքի (Կանադա) Օմբուդսմանը: Ընկերակցությունը Մարդու իրավունքների և օրինական կառավարման ֆրանկոֆոնյան միջազգային կազմակերպության գործընկերն է:
Վերոնշյալ ընկերակցության գործունեությունը ուղղված է Օմբուդսմանների հաստատությունների հզորացմանը, վերջիններիս ստեղծմանն այն երկրներում, որտեղ նման հաստատությունները դեռ բացակայում են, ինչպես նաև փորձի փախանակման աջակցությանը: Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ընկերակցությունը կազմակերպում է իր համագումարները երկու տարին մեկ՝ հյուրնկալելով շուրջ 50 Օմբուդսման և Հաշտարար աշխարհի 35 երկրներից:
ՄԻՊ հաստատությունն անդամակցում է Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ընկերակցությանը
Ս.թ-ի սեպտեմբերի 5-ից 10-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Քվեբեկ, Կանադա՝ առաջին անգամ մասնակցելու Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ընկերակցության 7-րդ համագումարին, որտեղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անդամակցումը կվավերացվի ընկերակցության գլխավոր ասամբլեայի կողմից: Գլխավոր համագումարը կանցնի «Օմբուդսմանը, քաղաքականությունը և արդարադատությունը. դեպի մարդու իրավունքների ազատ կիրառում» խորագրով: