Լրահոս

18.07.2014 09:59


Այսօր ՕԵԿ հանրահավաքն է

Այսօր ՕԵԿ հանրահավաքն է

Այսօր՝ ժամը 18:00–ին, Ազատության հրապարակում, «Օրինաց երկիր» կուսակցությունը հրավիրել է համազգային հանրահավաք՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։

ՕԵԿ–ն իր հանրահավաքին հրավիրել է մասնակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատներին:

Երևանի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկվել է:

ՕԵԿ–ը ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ս.թ. օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշումը համարում է անընդունելի և չհիմնավորված։

ՕԵԿ-ը նաև համապատասխան հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը