Լրահոս

18.07.2014 10:17


«Առողջապահության նախարարն ապացուցեց, որ իշխանական վերնախավի լիարժեք ներկայացուցիչ է»

«Առողջապահության նախարարն ապացուցեց, որ իշխանական վերնախավի լիարժեք ներկայացուցիչ է»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
Անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի ուսումնասիրություններին, որոնց համաձայնˋ հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, թե ոչ թե դեղերն են ժամկետանց, այլ տարաները:
«ՉԻ». Այ, սա արդեն ուրիշ բան, այ, հիմա առողջապահության նախարարն ապացուցեց, որ իշխանական վերնախավի լիարժեք ներկայացուցիչ է:
Պատկերացրեք՝ սոցիալապես սաստիկ անապահով պատգամավորին հարցնեին իր կեղծած օղիների մասին, ու նա պատասխաներ, թե օղին կեղծ չէ, այլ պիտակներն են կեղծ: Ինչպե՞ս պիտի այդ մարդուն հասկացնեիք, որ կեղծիքը հենց տարայի վրա գրվածի ու միջինի անհամապատասխանությունն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը