Լևոն Հայրապետյանի անունով «Ֆեյսբուք»–ում էջ է բացվել
Հուլիսի 16–ին՝ Մոսկվայում հայ հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին ձերբակալելու նույն օրը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա անունով էջ է բացվել։ Այնտեղ ներկայացվում են Լևոն Հայրապետյանի կյանքի և գործունեության մասին հրապարակումներ, լուսանկարներ, ինչպես նաև նրա ձերբակալմանն առնչվող տեղեկություններ։
Մասնավորապես, լուսանկարներում Լևոն Հայրապետյանը պատկերված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Հռոմի պապի, Շառլ Ազնավուրի և այլոց հետ։
Ֆեյսբուքյան էջի նախաձեռնողները նաև նշում են. «ԱյսապօրինիքայլըՀայրապետյանինկատմամբկրումէզուտքաղաքականբնույթ, ինչպեսժամանակինՄիխայիլԽոդորկովսկուդեմհարուցվածքրեականգործը. Հայրապետյանինկատմամբհաշվեհարդարտեսնելու ցանկացողներիպակասկարծեսթեչկա՝սկսածազերիբաշիբոզուկներից, վերջացրածներռուսաստանյանանկուշտիշխանավորներիցևտարբերքրեաօլիգարխիկտարրերից: Տվյալպարագայումհարկավորէհնարավորինսհամախմբվել, դառնալմեկբռունցքևդիմակայելմերազգիառաջծառացածճակատագրականխնդիրներին:ԱնձամբՀայրապետյանինօգնելցանկացողներըկարողենմիանալայսէջին, խնդրումեմդահաշվելորպեսսոցցանցայիննախաձեռնությունևբավականինքանակիէջիմասնակիցներունենալուցհետոմենքկդիմենքՌԴբարձրաստիճանպաշտոնյաներինուիրավասումարմիններին՝ԼևոնՀայրապետյանիգոնեխափանմանմիջոցըփոխելումիջնորդագիր-հայտարարությամբ: Ուստիխնդրումեմհնարավորինսակտիվլինել, չլինելանտարբերհայազգինվիրյալ` ԼևոնՀայրապետյանիճակատագրին»։
Այս էջից տեղեկանում ենք նաև, որ Հայրապետյանինմեկուսարանումզննելէբուժաշխատողը, հատկացրելենանհրաժեշտինսուլինը, և նրա առողջությունըբավարարէ։
Լևոն Հայրապետյանի անունով «Ֆեյսբուք»–ում էջ է բացվել
Հուլիսի 16–ին՝ Մոսկվայում հայ հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին ձերբակալելու նույն օրը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա անունով էջ է բացվել։ Այնտեղ ներկայացվում են Լևոն Հայրապետյանի կյանքի և գործունեության մասին հրապարակումներ, լուսանկարներ, ինչպես նաև նրա ձերբակալմանն առնչվող տեղեկություններ։
Մասնավորապես, լուսանկարներում Լևոն Հայրապետյանը պատկերված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Հռոմի պապի, Շառլ Ազնավուրի և այլոց հետ։
Ֆեյսբուքյան էջի նախաձեռնողները նաև նշում են. «Այս ապօրինի քայլը Հայրապետյանի նկատմամբ կրում է զուտ քաղաքական բնույթ, ինչպես ժամանակին Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված քրեական գործը. Հայրապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ցանկացողների պակաս կարծես թե չկա՝ սկսած ազերի բաշի բոզուկներից, վերջացրած ներռուսաստանյան անկուշտ իշխանավորներից և տարբեր քրեաօլիգարխիկ տարրերից: Տվյալ պարագայում հարկավոր է հնարավորինս համախմբվել, դառնալ մեկ բռունցք և դիմակայել մեր ազգի առաջ ծառացած ճակատագրական խնդիրներին: Անձամբ Հայրապետյանին օգնել ցանկացողները կարող են միանալ այս էջին, խնդրում եմ դա հաշվել որպես սոցցանցային նախաձեռնություն և բավականին քանակի էջի մասնակիցներ ունենալուց հետո մենք կդիմենք ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին ու իրավասու մարմիններին՝ Լևոն Հայրապետյանի գոնե խափանման միջոցը փոխելու միջնորդագիր-հայտարարությամբ: Ուստի խնդրում եմ հնարավորինս ակտիվ լինել, չլինել անտարբեր հայ ազգի նվիրյալ` Լևոն Հայրապետյանի ճակատագրին»։
Այս էջից տեղեկանում ենք նաև, որ Հայրապետյանին մեկուսարանում զննել է բուժաշխատողը, հատկացրել են անհրաժեշտ ինսուլինը, և նրա առողջությունը բավարար է։
7or.am