Լրահոս

18.07.2014 17:45


Հիլարի Քլինթոնի համոզմամբ՝ Ուկրաինան կապ չունի «Բոինգ 777»-ի կործանման հետ

Հիլարի Քլինթոնի համոզմամբ՝ Ուկրաինան կապ չունի «Բոինգ 777»-ի կործանման հետ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համոզված է, որ Ուկրաինան չի խփել մալազիական «Բոինգը»։ «The Guardian»-ի փոխանցմամբ՝ Քլինթոնն այդ մասին հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցում։

Նախկին պետքարտուղարը հանդես եկավ հարցադրումով, թե ով կարող էր հարվածել ինքնաթիռին։ Ըստ նրա՝ «ակնհայտ է, որ խոսքը գնում է զենիթային համակարգի մասին»։

Քլինթոնը նաև նշել է, որ ողբերգության հետաքննությամբ պետք է զբաղվեն եվրոպացիները, քանի որ ինքնաթիռը կատարում էր Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթը՝ Եվրոպայի օդային տարածքով։

Այս խորագրի վերջին նյութերը