Լրահոս

04.09.2009 18:21


Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը

2009 թ. օգոստոսի 31-ին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունները մամլո հաղորդագրություն տարածեցին արձանա-գրությունների շուրջ, որոնք պետք է ստորագրվեն մինչև վեց շաբաթ անց' Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջև դիվանա-գիտական հարաբերությունների հիմքը դնելու ու սահմանը բացելու նպատակով:
 
Հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների
 
Նման հայտարարությունը համահունչ է ԱՄՆ դիրքորոշմանն առ այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների: Հայաստանի իշխանությունները պարզաբանեցին նաև, որ առանց նախապայմանների նշանակում է հենց այն, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ, ոչ մի պայման չպետք է դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ, կամ ցեղասպանության լինել-չլինելը  քննարկվի հանձնաժողովի ֆորմատ ունեցող գործընթացով: Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստը ճանաչված է միջազգայնորեն, և 2003թ-ին իսկ թուրքերն ու հայերը դիմել էին ICTJ-ի (the International Center for Transitional Justice) փորձագետներին, ովքեր և եզրակացրին, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն են:
 
Հայկական համագումարը սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների կարգավորումը' առանց նախապայմանների: ԱՄՆ-ն հստակ խոսել է այն մասին, որ Թուրքիան պետք է վերացնի շրջափակումը և դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: Թուրքիայի' Հայաստանի շրջափակման վերացումը և սահմանի բացումը ոչ միայն շատ ուշացած, այլև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություն է: Այս երկարատև ջանքերը հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջի հավատարիմ մնալ Հայաստանի վերաբերյալ իր խոստումներին:
 
Հայոց ցեղասպանության աներկբայելի հաստատում
 
Թեև օգոստոսի 31-ի հայտարարությունը կարևոր քայլ է, փորձը ցույց է տվել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը Թուրքիայից պահանջում է համակերպվել իր անցյալի հետ: Նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ճարտարորեն խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Մենք լիովին համաձայն ենք և հորդորում ենք նախագահ Օբամային ու ԱՄՆ Կոնգրեսին' աներկբա հաստատել Հայոց ցեղասպանությունը: Այդ անելով, Միացյալ Նահանգները ԱՄՆ պատմության մեջ պարծանքի արժանի էջ էր բացել դեռևս այն ժամանակ' օգնության ձեռք մեկնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերապրածներին:
 
Թուրքիայի' նախկինում դրժած խոստումները
 
Հայկական համագումարը խրախուսում է Թուրքիայի իշխանությունների' առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առնչությամբ տված խոստումները: Սակայն մենք հիշում ենք, թե ինչպես է Թուրքիան անցյալում բազմիցս դրժել իր խոստումները: Այդ պատճառով շատերը թերահավատ են, քանի որ Հայաստանի նախկին իշխանությունները ևս առաջարկել են առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, և արժանացել միայն մերժման:
 
Մասնավորապես, մտահոգիչ է այն, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործ-նախարարությունների' դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առնչությամբ քննարկումներ սկսելու մասին տարածած հաղորդագրության նույն օրը Թուրքիայի Արտաքին գործոց նախարար Ահմեդ Դավութօղլուն արեց իրարամերժ հայտարարություններ. նա ոչ միայն նշեց, որ սահմանի բացումը ,երկար գործընթաց է լինելուե, այլև ասաց, որ Թուրքիան պաշտպանելու է Ադրբեջանի շահերը:
 
Թուրքիայի Արտաքին գործոց նախարարի այս հայտարարությունները ո'չ միայն հակասում են հենց նոր արված հայտարարությաւոնների ոգուն, այլև ուղղակիորեն հակասում ԱՄՆ քաղաքականությանը' ,հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետումե:
 
Հարաբերությունների կարգավորումը խելամիտ ժամկետում
 
ԱՄՆ իշխանությունները հորդորում են ,Հայաստանին և Թուրքիային արագացնել գործընթացը' ըստ համաձայնեցված ձևաչափի...ե: Արձանագրու-թյունները նշում են ստույգ ժամկետներ, և միջազգային հանրությունն ակնկալում է, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր խոստումներին' ցուցադրելով զգալի արդյունքների և անկեղծորեն կարգավորելով հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ: Արձանագրություններում կոչ է արվում նաև սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ և խորհրդարանական քննարկումներ, որոնք, ակնկալում ենք, կլինեն բուռն ու աշխույժ և կանցնեն հարգանքի ու արժանապատվության մթնոլորտում:

 

Այս խորագրի վերջին նյութերը