Լրահոս

18.07.2014 15:26


Վոլինկին. «Դիվերսիաներ և փոխհրաձգություններ միշտ էլ եղել են»

Վոլինկին. «Դիվերսիաներ և փոխհրաձգություններ միշտ էլ եղել են»

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա լարվածությանը և պնդել, որ Ռուսաստանի կողմից որևէ սադրիչ գործողություն չկա։

–Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին,–ասել է դեսպանը՝ մեկնաբանելով սահմանին լարվածության մեծացման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները։

–Չեմ կարող ասել, թե այժմ տեղի ունեցողը արտակարգ մի բան է, քանի որ դիվերսիաներ և փոխհրաձգություններ եղել և շարունակում են լինել երկար տարիներ,-ասել է Վոլինկինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը