Լրահոս

18.07.2014 22:01


Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին ճանաչվել են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողներ

Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին ճանաչվել են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողներ

Հուլիսի 18-ին հայտնի դարձան Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ.հաղթողների անունները: Մրցանակի հաղթողներն են`

Ֆելիքս Ահարոնյանը, ով առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձրէներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառուներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերիհամար» (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա)

Իգոր Կարաչենցևը (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտ, ԱՄՆ), ովքեր առաջադրվել են Հատուկաստղադիտարանի կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրմանհամար»:

Մրցանակի 500 000 դոլլար գումարից Ֆելիքս Ահարոնյանին կհատկացվի 250 000 ԱՄՆ դոլար, իսկ ԻգորԿարաչենցևին և Բրենթ Թալիին` յուրաքանչյուրին 125 000-ական ԱՄՆ դոլար:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.:

2010թ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներն են Միշել Մայորը(Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա), Նունո Սանտոսը (Պորտուգալիա), իսկ 2012թ-ին` ՅանԷյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը