Լրահոս

18.07.2014 22:25


Վանքի 1005 բնակիչ իր աջակցությունն է հայտնել Լևոն Հայրապետյանին

Վանքի 1005 բնակիչ իր աջակցությունն է հայտնել Լևոն Հայրապետյանին

Artsakh Today-ը հայտնում է, որ ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչ նամակով դիմել է Մոսկվայում կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանին։

«Վերջին օրերի իրադարձությունները խորապես ցնցել են ոչ միայն Վանքի, այլև ամբողջ Արցախի բնակչությանը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ: Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե առանձին, թե համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին»,–ասված է նամակում:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը