Լրահոս

18.07.2014 23:09


«Մերսեդես»–ը բախվել է գազատար խողովակին

«Մերսեդես»–ը բախվել է գազատար խողովակին

Հուլիսի 18-ին, ժամը 19.42-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստրանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 29TT589 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնվ.1993թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչից ուղևոր Ն. Դ.-ը (ծնվ. 1994թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայնին, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը