«Տնաշենները պատերազմի ժամանակ Երևանում բենզին-բան ծախելու փոխարեն՝ գնացել, Ղարաբաղում կռվում էին»
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
Ազատամարտիկների պահեստազորային գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարով ազատազրկելու դատավճիռը գնահատում են որպես իշխանությունների կողմից իրենց նետված մարտահրավեր:
«ՉԻ»- Շատ իզուր էլ այդպես են գնահատում: Իրենք «սխալ» ազատամարտիկներ են: Տնաշենները պատերազմի ժամանակ Երևանում բենզին-բան ծախելու փոխարեն՝ գնացել, Ղարաբաղում կռվում էին, ավելին` մեկ-մել էլ հակառակորդին «դիտավորությամբ մահ էին պատճառում»:
Իսկ «ճիշտ» ազատամարտիկները նրանք են, ովքեր 13-14 տարեկանում զենք էին մատակարարում, սնունդ-բան էին մատակարարում, հիմա էլ համ հսկայական բիզնեսներ ունեն, համ էլ ԵԿՄ վարչության անդամ են: Իսկ ահա Վոլոդյա Ավետիսյանի նմանները, ազատամարտիկների սոցիալական խնդիրները բարձրացնելով, խարխլում են մեր պետականության հիմքերը:
Չնայած` մի ուրիշ տարբերակ էլ կա: Հնարավոր է` իշխանությունները լրջորեն հավատացել են, որ Վոլոդյա Ավետիսյանն իսկապես կաշառք է վերցրել, ու որոշել է մեջտեղից հանել` որպես կոնկուրենտի: Ո՞ւր է նայում համաշխարհային հանձնաժողովը:

Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթում։