Հուլիսի 17-ին Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Սամվել Ուզունյանը բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի միջնորդությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ քննիչը միջնորդել էր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանք կիրառի Երևան քաղաքի Կարախանյան փողոցի բնակիչներ 31-ամյա Գևորգ Սարգսյանի ու 24-ամյա Սարգիս Ղուկասյանի նկատմամբ: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: Դատարանը բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Գ. Սարգսյանը և Ս. Ղուկասյանը տեղափոխվել են Նուբարաշենի բանտ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջիններս հուլիսի 13-ին Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 116 մանկապարտեզի բակում, կնոջ ու երեխաների ներկայությամբ, դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Ձի Վարդան մականվամբ 55-ամյա Վարդան Թումանյանին և նրան թողնելով անօգնական՝ «բորենիների ոհմակի» նման հեռացել են: Ծեծից հետո Վարդանը մնացել է տանը, որպեսզի տան պայմաններում բուժվի, սակայն տևական ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Ազատամարտիկին ծեծելով սպանածների լուսանկարները

Մանրամասները՝ shamshyan.com–ում։