Լրահոս

19.07.2014 12:15


Ռուսաստանի իրավապահ օղակները ոչ պաշտոնապես խոստովանել են, որ Լևոն Հայրապետյանի գործը սարքած է

Ռուսաստանի իրավապահ օղակները ոչ պաշտոնապես խոստովանել են, որ Լևոն Հայրապետյանի գործը սարքած է

Ռուսաստանաբնակ գործարար բարերար Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Լևոն Հայրապետյանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքը, քանի որ այդ մեղադրանքը ոչ մի կապ չունի գործարարի հետ: Ըստ երևույթին, այդ մեղադրանքը կրում է քաղաքական ու տնտեսական հաշվարկ, որովհետև որոշ շրջանակներ ցանկանում են տեղեկանալ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերին:

Լևոն հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանի խոսքով` գործարարի բաժնետոմսերին տիրանալու հետ մեկտեղ, մեղադրանք առաջադրողները նաև Ադրբեջանին լավություն են անում, որովհետև Լևոն Հայրապետյանին կալանավորելու կապակցությամբ ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է, այսինքն մեկ հարվածով երկու նապաստակ են սպանում: Արթուր Սաֆարյանը հավելեց, որ Լևոն Հայրապետյանի Արցախում ռազմա-քաղաքական բնույթ ունեցող ծրագրերը ադրբեջանցիները չէին կարող հանգիստ ընդունել: Արթուր Սաֆարյանը կարծում է, որ Ռուսաստանում սկսվել է ունեցվածքի վերաբաշխման գործընթաց, մանսնավորապես «Բաշնեֆթ»-ի հետ կապված, և նկատելի էր այն հանգամանքը, որ մեղադրանք ներկայացնողները սկզբից էլ չէին կողմնորոշվում, թե ինչ մեղադրանք պետք է առաջադրեն, սկզբից ասում էին, թե Լևոն հայրապետյանը կապված է հանցավոր խմբավորումների հետ, հետո տեսան, որ դա չի ստացվում, սկսեցին տնտեսական բնույթի մեղադրանքներ ներկայացնել , իբրև թե ժամանակին Բաշնեֆթ-ի բաժնետոմսերի սեփականաշնորհման գործընթացը ոչ այնքան մաքուր է ընթացել : «Լևոնբ Գուրգենիչին Ռուսաստանի իրավապահ օղակներում շատ հարգում են, և նրանք ոչ պաշտոնական շրջանակներում ասում են, որ դա ամբողջովին սարքած գործ է, նրանք հասկանում են, որ դա պատվեր է: Այսօր Ռուսաստանում նման բնույթի գործողությունները առանց իշխանությունների թույլտվության չեն կարող կատարվել: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է հիմա Լևոն հայրապետյանի առողջական վիճակը, Արթուր Սաֆարյանը նշեց. «Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը շատ շատ վատ է, որովհետև ինքը տարել է մի քանի վիրահատություններ, քաղցկեղ ուներ, վերջերս ինսուլտ է տարել , շաքար ունի, անընդհատ պետք է հսկողության տակ լինի և ինսուլին օգտագործի փաստաբանները բողոքարկել են երկասմյա կալանքի ոոշումը, բայց պարզ չէ բողոքարկման պատասխանը քանի օր հետո կլինի:
Մանրամասները` yerkir.am կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը