Լրահոս

19.07.2014 14:34


Վոլոդյա Ավետիսյանի ընկերները չեն դադարեցնելու պայքարը

Վոլոդյա Ավետիսյանի ընկերները չեն դադարեցնելու պայքարը

– Պատվեր կատարելն էլ ձև ունի,–այսօր հրավիրված ասուլիսում նշել է «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով ազատամարտիկին 6 տարի ազատազրկման ենթարկելու դատարանի վճռին։

Նախաձեռնության անդամները վստահ են, որ Վ. Ավետիսյանն անմեղ է, նրա մեղքը հնարավոր չեղավ ապացուցել նաև դատարանում և վճռի տակ մնում է միայն գրել. «Սե՛նց եմ ուզում, սե՛նց եմ անում»:

Արդարությունը վերականգնելու համար «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամները պայքարելու են մինչև վերջ՝ փողոց փակելուց սկսած, հանրահավաքներով ավարտած։

–Նրան դատապարտելու ոչ մի հիմնավորում չկա։ Սա իրավական «բեսպրեդել» է,–ավելացրել է Գ. Սարուխանյանը,–կարող են գալ, ցանկացածին տանից հանել ու մարդու գլխին մի բան սարքել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը