Լրահոս

20.07.2014 19:10


Խրոնիկ հիվանդ քաղաքացին ինքնասպանություն է գործել հիվանդանոցի բակում

Խրոնիկ հիվանդ քաղաքացին ինքնասպանություն է գործել հիվանդանոցի բակում

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք, որ իրենց շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի Ներքին Շենգավիթի բնակիչ 38-ամյա Գ. Գրիգորյանն էր, ով հուլիսի 17-ին, որպես խրոնիկ հիվանդ դիմել էր նշված կենտրոն, որպեսզի բուժում ստանա: Այսօր առավոտյան նրան այցելության էին եկել հարազատները այդ թվում մանկահասակ տղան: Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը