Լևոն Հայրապետյանի կալանավորման կապակացությամբ երթ՝ դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Հարգելի՛ բարեկամներ, հուլիսի 15-ին Մոսկվայում գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը անհասկանալի և վրդովվեցուցիչ էր բոլորիս համար: Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորինս հայ բարերարին ազատ արձակելու համար: Դրանով հանդերձ, քանի որ վերջին օրերին Հայրապետյանի ձերբակալությունը արդարացիորեն բորբոքել է հազարավոր հայորդիների դժգոհությունը, հարկ ենք համարում խնդրել հետևյալը.
1. Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երևույթ:
2. Նրա վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության և ռուս ժողովրդի հետ:
3. Չքաղաքականացնել տեղի ունեցածը և փորձել անել ամեն ինչ, որպեսզի նախաքննության ավարտին Հայրապետյանը սպասի տանը` հաշվի առնելով վերջինիս ծայրահեղ ծանր առողջական վիճակը:
4. Արմեն Նալբանդյանը նախատեսել է միջոցառում-երթ՝ ընդդեմ Լևոն Հայրապետյանի դեմ ապօրինությունների, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կփոխանցվի իրավական պահանջներով մի փաստաթուղթ, կկազմակերպվի առցանց ստորագրահավաք:
Բարեկամներ, ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների՝ այս օրերին հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին, ապա վստահ ենք, որ Լևոն Հայրապետյանը առաջիկայում անձամբ կպատասխանի այդ խոսակցություններին: