Լրահոս

20.07.2014 23:04


Հակառակորդի կրակոցի պատճառով Մովսեսում դադարեցրել են հացահատիկի հունձը

Հակառակորդի կրակոցի պատճառով Մովսեսում դադարեցրել են հացահատիկի հունձը

Անկախի թղթակցին հայտնի է դարձել, որ հակառակորդը կրակ է բացել Մովսես գյուղի հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Մովսեսի գյուղապետ Արարարատ Ավալյանի խոսքով` ցորենի` 10-15 հա ցանքատարածությունը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի մոտ` ամենավտանգավոր մասում «Ճոճեր» կոչվող տարածքում:

Կոմբայնավար Արթուր Վարդանյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ արտը սկսել են հնձել առավոտյան 8:30-ից:
«1,5 հա հնձել էինք, ժամը 15:30-ի կողմերն էր, ադրբեջանցիները սկսեցին կրակել կոմբայնի ուղղությամբ: Մի 10, 15 հոգի էինք, ես ու ևս մեկ կոմբայնավար և 10, 15 հոգի էլ արտի տերերն էին, թողել փախել ենք: Հենց մութն ընկավ, գնացինք կոմբայնը հանեցինք դաշտից, ահագին վնասել են, բայց վնասները բացահայտ կերևան առավոտյան: Մի բեռնատար մեքենա էլ ա մնացել դաշտում, փորձում ենք դա էլ հանենք»:
Մանրամասները՝ Անկախ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը