Լրահոս

26.11.2010 15:05


Ռուսաստանը ատոմային էլեկտրակայան է կառուցելու Թուրքիայում

Նոյեմբերի 2-ին ՌԴ-ի Պետդուման վավերացրել է Թուրքիայում «Ակկույու» ԱԷԿ-ը կառուցելու համաձայնությունը։ Նոյեմբերի 24-ին Դաշնության խորհուրդը վավերացրել է համապատասխան միջկառավարական համաձայնությունը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր նախագահ Նիկոլայ Սպասկին, ելույթ ունենելով Պետդումայում, հայտնել է, որ 4 բլոկների սարքավորման ընդհանուր գինը կազմելու է 20 մլրդ դոլար։ Նախատեսվում է կայանը կառուցել «կառուցիր -տնօրինիր-շահագործիր» պայմաններով։ Դրա համար Թուրքիայի Հանրապետությունում  հաստատվելու է Ծրագրային  բաժնետիրական ընկերություն, որի 100 %-ը նախնական շրջանում կպատկանի ռուսական կողմից լիազորված կազմակերպություններին։

Այս խորագրի վերջին նյութերը