2014 թ հուլիսի 17-ին «ՊԳԵԴ» Հ/Կ անդամները, ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողների հետ համատեղ, հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» վեհաժողովում քաղաքական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանի հետ: Պատգամավորը, ողջունելով երիտասարդների՝ պետական, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումների ամառային շարքի նախաձեռնությունը, հայտնեց իր պատրաստակամությունը մշտպես սատարելու նրանց և աջակցելու իրենց նախաձեռնություններում, նույնիսկ հրավիրեց մեր երիտասարդներին հաջորդ օրը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստին:
Հասարակական կազմակերպության անդամների խնդրանքով տիկին Զոհրաբյանը խոսեց մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից, անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին, երկրում առկա ու մտահոգիչ ներքին ու արտաքին գործընթացներին: Բավականին ուշագրավ էր պատգամավորի դիտարկումները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների, Ղազախստանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքի մասին, երբ 2013թ-ի սեպտեմբերի 3-ին բոլորիս համար անսպասելիորեն հայտնի դարձավ Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամագրվելու ցանկության մասին, ինչը, ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ հարցերի, առաջացնում է նաև նոր տնտեսական իրավիճակ ու խնդիրներ:
Նաիրա Զոհրաբյանը իր խոսքում կարևորեց Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը, նշեց, որ ՀՀ-ն պետք է խիստ շահագրգիռ լինի եվրոպական հանրության հետ երկխոսության պահպանման համար, միաժամամանակ Եվրոպական կառույցներից էլ ակնկալում էր ավելի նախաձեռնողական և գործուն քաղաքականության իրականացում մեր տարածաշրջանում: Հանդիպման ժամանակ բավականին ուշագրավ զրույց ընթացավ ներքաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես՝ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի համագործակցության և հեռանկարների մասին: Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց գործունեության մեջ իրենք առաջնորդվում են փոքր քայլերի հաջողության մարտավարությամբ:
Խոսելով իր ներկայացրած քաղաքական ուժի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծավալած գործունեության մասին, Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բավականին վերջերս իր գործընկերներ Վարդան Օսկանյանի և Էլինար Վարդանյանի հետ Ստրասբուրգում նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ ԲՀԿ-ի պաշտոնական անդամագրման արարողությունը եվրոպական ամենախոշոր քաղաքական ուժերի ընտանիքներից մեկին՝ Եվրոպական պահպանողականնների և ռեֆորմիստների ալյանսին (AERC) և սեպտեմբերին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով, տեղի կունենա այդ ալյանսի խորհրդի պատվիրակության բարձր մակարդակի այցելությունը Հայաստան: Որպես վերջաբան, Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց ԲՀԿ-ի ծավալած ակտիվ գործունեությունը նաև սփյուռքի կարող ուժերի հետ, որի շնորհիվ ձեռք են բերվել համագործակցության մի շարք պայմանավորվածություններ՝ երիտասարդ ներկայացուցիչների ինտելեկտուալ ներուժի փոխանակման մասին, երկիրը բարեփոխող լծակների, արտագաղթը կանխող և յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը վերականգնող գործոնների մասին:
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի և ԲՀԿ Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեցան պատգամավորին ուղղելու բազմաթիվ ու իրենց մտահոգող բազմաբնույթ հարցեր, որոնք ստացան սպառիչ և ամբողջական պատասխաններ, ինչի համար մեծապես շնորհակալ ենք Նաիրա Զոհրաբյանին:
Փոքր քայլերի հաջողության մարտավարություն
2014 թ հուլիսի 17-ին «ՊԳԵԴ» Հ/Կ անդամները, ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողների հետ համատեղ, հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» վեհաժողովում քաղաքական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանի հետ:
Պատգամավորը, ողջունելով երիտասարդների՝ պետական, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումների ամառային շարքի նախաձեռնությունը, հայտնեց իր պատրաստակամությունը մշտպես սատարելու նրանց և աջակցելու իրենց նախաձեռնություններում, նույնիսկ հրավիրեց մեր երիտասարդներին հաջորդ օրը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստին:
Հասարակական կազմակերպության անդամների խնդրանքով տիկին Զոհրաբյանը խոսեց մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից, անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին, երկրում առկա ու մտահոգիչ ներքին ու արտաքին գործընթացներին: Բավականին ուշագրավ էր պատգամավորի դիտարկումները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների, Ղազախստանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքի մասին, երբ 2013թ-ի սեպտեմբերի 3-ին բոլորիս համար անսպասելիորեն հայտնի դարձավ Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամագրվելու ցանկության մասին, ինչը, ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ հարցերի, առաջացնում է նաև նոր տնտեսական իրավիճակ ու խնդիրներ:
Նաիրա Զոհրաբյանը իր խոսքում կարևորեց Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը, նշեց, որ ՀՀ-ն պետք է խիստ շահագրգիռ լինի եվրոպական հանրության հետ երկխոսության պահպանման համար, միաժամամանակ Եվրոպական կառույցներից էլ ակնկալում էր ավելի նախաձեռնողական և գործուն քաղաքականության իրականացում մեր տարածաշրջանում:
Հանդիպման ժամանակ բավականին ուշագրավ զրույց ընթացավ ներքաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես՝ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի համագործակցության և հեռանկարների մասին: Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց գործունեության մեջ իրենք առաջնորդվում են փոքր քայլերի հաջողության մարտավարությամբ:
Խոսելով իր ներկայացրած քաղաքական ուժի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծավալած գործունեության մասին, Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բավականին վերջերս իր գործընկերներ Վարդան Օսկանյանի և Էլինար Վարդանյանի հետ Ստրասբուրգում նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ ԲՀԿ-ի պաշտոնական անդամագրման արարողությունը եվրոպական ամենախոշոր քաղաքական ուժերի ընտանիքներից մեկին՝ Եվրոպական պահպանողականնների և ռեֆորմիստների ալյանսին (AERC) և սեպտեմբերին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով, տեղի կունենա այդ ալյանսի խորհրդի պատվիրակության բարձր մակարդակի այցելությունը Հայաստան:
Որպես վերջաբան, Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց ԲՀԿ-ի ծավալած ակտիվ գործունեությունը նաև սփյուռքի կարող ուժերի հետ, որի շնորհիվ ձեռք են բերվել համագործակցության մի շարք պայմանավորվածություններ՝ երիտասարդ ներկայացուցիչների ինտելեկտուալ ներուժի փոխանակման մասին, երկիրը բարեփոխող լծակների, արտագաղթը կանխող և յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը վերականգնող գործոնների մասին:
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի և ԲՀԿ Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեցան պատգամավորին ուղղելու բազմաթիվ ու իրենց մտահոգող բազմաբնույթ հարցեր, որոնք ստացան սպառիչ և ամբողջական պատասխաններ, ինչի համար մեծապես շնորհակալ ենք Նաիրա Զոհրաբյանին:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ