Լրահոս

05.09.2009 10:54


Ռաֆիկ Պետրոսյանը՝ Խաչատուր Սուքիասյանի մասին

Ռաֆիկ Պետրոսյանը՝ Խաչատուր Սուքիասյանի մասին

-Շատ նորմալ եմ գնահատում, որ  Խաչատուր Սուքիասյանին ազատ են արձակել,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը։

-Քանի որ ներկայացել է, զղջացել է, ապավինել է արդարադատությանը,  նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել։ Իրավապահ մարմիններն էլ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա իրեն հանձնել է արդարադատությանը, ազատ են արձակել։  Բայց քննությունը դեռ շարունակվելու է, և գործը մտնելու է դատարան։

«Ինչո՞ւ միայն Խ. Սուքիասյանին 72 ժամվա ընթացքում ազատ արձակեցին» հարցին Ռ. Պետրոսյանը պատասխանել է. «Նրանք (ձերբակալված մյուս պատգամավորները) անցած պատմություններ են, նրանց բոլորի հարցերը վերջացել են։ Հետախուզվողների մեջ միայն  ինքն էր մնացել»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը