Լրահոս

05.09.2009 10:53


Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները

 Ս.թ. սեպեմբերի 4-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

Ողջունելով Գրիգոլ Վաշաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը' Էդվարդ Նալբանդյանը կարևորեց երկու արտգործնախարարությունների միջև կանոնավոր շփումները նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների հետագա զարգացման համար:   

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջնական: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Գյումրի-Ախալցխա-Բավրա-Բաթում ավտոճանապարհի ուղությամբ տարվող աշխատանքներին, որի ավարտը թույլ կտա հեշտացնել բեռնա և ուղեւորափոխադրումը Հայաստանից Վրաստան եւ հակառակը:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն, սահմանազատման գործընթացին և էներգետիկայի ոլորտում համագործակցությանն զարգացմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ կատարվեց նաև վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների:

Հանդիպմանը հետևեց երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների համար հողատարածքներ փոխանակելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը:

Սեպտեմբերի 5-ին նախատեսված է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը