Լրահոս

21.07.2014 13:54


Ինգա Զարաֆյան. «Հնարավոր է՝ Սևանը կորցնենք»

Ինգա Զարաֆյան. «Հնարավոր է՝ Սևանը կորցնենք»

Այսօրվա ասուլիսին բնապահպան Ինգա Զարաֆյանն անդրադառնալով արտեզյան ավազանի ջրերի օգտագործման մասին Կառավարության որոշմանը՝ նշել է, որ դա արվել է առանց փորձաքննության.

«Կառավարությունը հորերը շահագործելու թուլտվություն է տվել առանց մասնագետների կարծիքի: Դրանից են բխում նաև Սևանից ջրի բացթողումների ավելացումները: Մենք ունենք տարածք և բարդ համակարգ, որն արդեն խախտված է: Պատճառաբանությունները տարբեր են՝ կլիմայի փոփոխություն, երաշտ, բայց իրականում նման բան տեսնում ենք, որ չկա: Բացի այդ, նույն այդ կլիմայի փոփոխությունը կարող է ազդել Սևանի վրա, որի հետևանքով նույնիսկ հնարավոր է՝ Սևանը կորցնենք»։

Սևանից 270 մլն խմ ջրի բացթողման մասին բնապահպանն ասել է. «Պարզվեց, որ 5 խմ ևս ավելացրել են: Արդեն 170 մլն բաց են թողել, մինչև օգոստոսի 16-ը ևս մեծ քանակությամբ բացթողում պիտի լինի, ու նախատեսում են բացթողման նոր ծրագիր ներկայացնել: Հիմա արդեն ջրի բացասական բալանս կա: Մոտ 9-10 սմ-ով Սևանի մակարդակն իջել է: Նախարարների խոսքերը մնում են խոսքեր, բացթողումները՝ բացթողումներ: Այդ նոր որոշումները սարսափելի հետևանքներ կթողնեն», – ապա հավելել, որ լճի ջրի 60 %–ն անպիտան է իշխանի համար։

Զարաֆյանը նշել է նաև, որ թափանցիկության պակաս կա խնդրի կապակցությամբ. «Նախկին նախարարը 7 տարվա ընթացքում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը բերեց կատաստրոֆիկ վիճակի: Հիմա էլ ինչ-որ խաղ է գնում ջրի կառավարման հետ, և տվյալները փորձում են փակել: Վիճակը շատ անկառավարելի է ու հղի մեծ վտանգով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը