Լրահոս

21.07.2014 14:18


Վրաստանի ՆԳՆ–ն մեկնաբանել է Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը

Վրաստանի ՆԳՆ–ն մեկնաբանել է Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայ Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի հայտարարությանը։ «Новости-Грузия»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն պնդել է, որ հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած ընդհարումը միջէթնիկական բնույթ չի կրել։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել եկեղեցուց դուրս՝ ավտոմեքենայի կայանման պատճառով:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը