Լրահոս

21.07.2014 17:25


Բյուջե մուտք է արվել 1.45 մլն դրամ գումար

Բյուջե մուտք է արվել 1.45 մլն  դրամ գումար

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի անցկացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրված ապօրինի որսի դեպքի համար իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում,իսկ 10 կգ խեցգետինը ԳՏԲ աշխատակիցների կողմից կազմած համապատասխան արձանագրությունով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրությունների հիման վրա իրականացվել է վարչական վարույթ: Անասունների ապօրինի արածեցման և արգելոցի ռեժիմի խախտման երկու դեպքի համար նշանակվել է 160.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 122.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.45 մլն .դր. գումար:

Այս խորագրի վերջին նյութերը