Երևանում մարդատար ավտոբուսը մխրճվել է «Հայմամուլի» կրպակի մեջ
Shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում, 58-ամյա Վաչագան Ասլանյանը, վարելով «Niger» մակնիշի 4421 S համարանիշի ավտոմեքենան, Երևանի Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված «Հայմամուլի» ընկերությանը պատկանող թերթի կրպակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 54 երթուղին, որը հաշվառված է Երևան քաղաքի Թևոսյան 5 հասցեում գրանցված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։