Լրահոս

22.07.2014 19:32


Գերմանացի ֆուտբոլիստը 4-րդ փորձից ինքնասպան է եղել

Գերմանացի ֆուտբոլիստը 4-րդ փորձից ինքնասպան է եղել

Գերմանացի 33-ամյա ֆուտբոլիստ Անդրես Բիրմանը երկարատև ընկճախտի (դեպրեսիա) հետևանքով ինքնասպան է եղել։ Ֆուտբոլիստի մահվան մանրամասները չեն հաղորդվում։ Սակայն ինքնասպանության փաստը իրավապահների մոտ կասկած չի հարուցում։

«Անդրեսն ինքնասպան է եղել։ Մենք բոլորս սգում ենք նրա կորուստը»,–«NEWSru.com»-ի փոխանցմամբ՝ ասել է «Շպանդաու Քիքերս» ակումբի գլխավոր մենեջեր Գյունտեր Հագերդոնը։

Հայտնի է, որ ֆուտբոլիստը երկար տարիներ տառապում էր քրոնիկ ընկճախտից։ Ընդ որում, նա երեք անգամ փորձել է ինքնասպան լինել։

Այս խորագրի վերջին նյութերը