Լրահոս

05.09.2009 12:54


Սերժ Սարգսյանը հանդիպել է ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ:

Նշելով, որ նման ձևաչափով վերջին հանդիպումից հետո շուրջ մեկ տարի է անցել, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ ժամանակը հնարավորություն է տալիս խոսելու ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրանց իրականացման ընթացքի մասին: Ըստ երկրի ղեկավարի, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգմաժամի հարուցած դժվարություններին, տարբեր ծրագրեր իրականացվել և իրականացվում են:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել արտերկրում բնակվող հայ գործարարների դերը ինչպես մեր երկրի ու ժողովրդի հեղինակության և ճանաչելիության բարձրացման, այնպես էլ հայապահպանության ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպմանը մասնակից հայ գործարարների մշտական պատրաստակամությունը' ներդրումային տարբեր ծրագրերի միջոցով իրենց նպաստը բերելու Հայաստանի տնտեսական առաջընթացին ու զարգացմանը:

Սերժ Սարգսյանը նման պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ տեղի են ունենում մեր երկրի ու ժողովրդի կյանքին առնչվող կարևորագույն իրադարձություններ և գործարարներին տեղեկացրել է արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին:

Հանդիպմանը քննարկվել են նաև Սփյուռքի, մասնավորապես' ռուսահայության ներուժի առավել արդյունավետ համադրման և օգտագործման հնարավորություններին, գործող կազմակերպությունների աշխատանքի ակտիվացման հետ կապված հարցեր:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը