Խախտումներ` ՀՀ ՔԾԽ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում
2014թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված թվով 8 պետական մարմինների աշխատակազմերում (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայություն, ՀՀ Սյունիքի մարզպետարան) անցկացրել և ավարտել է իր իրավասություններից բխող 10 ուսումնասիրություն: Ուսումնասիրությունները պարբերաբար անցկացվում են համապատասխան մարմինների աշխատակազմերում կադրային գործի, քաղաքացիական ծառայողների անձնական գործերի վարման ոլորտում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման վիճակը պարզելու նպատակով:
Հաշվետու ժամանակաշրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմերում հայտնաբերվել է երկու խախտում: Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում արձանագրվել է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողներից մեկի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման օրենսդրական պահանջների խախտման դեպք: ՀՀ ՔԾԽ-ի համապատասխան որոշման հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվել է և տվյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմում հայտնաբերվել է քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի անձնագրով ներկայացվող բարձրագույն կրթություն ունենալու պահանջին չբավարարելու, ըստ այդմ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված լինելու դեպք: Մասնավորապես` Ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչներից մեկի անձնական գործում ներառված դիպլոմի համաձայն` նա 1988-1994 թվականներին սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկի Ա.Կ. Կորտունովի անվան Պատվո Նշանի շքանշանակիր ինժեներա-հողաշինական ինստիտուտը: Դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հարցում է կատարվել վերոնշյալ ինստիտուտ, որտեղից ստացված պատասխանից պարզվել է, որ նշված համարով դիպլոմ տվյալ անձին չի տրվել: Ելնելով դրանից` ՀՀ ՔԾԽ-ն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարին միջնորդել է զբաղեցրած պաշտոնից ազատել տվյալ անձին: Փաստի առիթով նախապատրաստված նյութերը տրամադրվել են իրավապահ մարմիններին` դրանց հետագա ընթացքը լուծելու համար:
Կատարված մյուս ուսումնասիրությունների արդյունքում օրենսդրության պահանջների հետ կապված խախտումներ, թերացումներ և բացթողումներ չեն հայտնաբերվել: