Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, դատապարտել է 17 տարվա ազատազրկման։
Նա մեղադրվում էր 2013թ. ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ապօրինի կերպով ձեռք բերված հրազենով «Քավոր Հարութ» մականունով Հարություն Խաչատրյանին կյանքից զրկելու փորձի և «Շեկո» մականունով Արտյոմ Կարապետյանին կյանքից զրկելու համար:

7or.am