Լրահոս

22.07.2014 17:32


Նորվեգիայում հարգել են Անդերս Բրեյվիկի կազմակերպած ահաբեկչության զոհերի հիշատակը

Նորվեգիայում հարգել են Անդերս Բրեյվիկի կազմակերպած ահաբեկչության զոհերի հիշատակը

Նորվեգիայում հուլիսի 22–ին հարգել են 2011–ին Անդերս Բրեյվիկի կազմակերպած ահաբեկչության 77 զոհերի հիշատակը։

Ուղիղ երեք տարի առաջ նորվեգացի ահաբեկիչն Օսլոյի կառավարական թաղմասում ռումբ էր տեղադրել, իսկ հետո Ուտոյա կղզում Սոցիալ–դեմոկրատական աշխատավոր կուսակցության ճամբարում սպանդ կազմակերպել։

Կառավարական թաղամասում զոհվածների ժամանակավոր հուշարձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո, երկրի առաջատար քաղաքական գործիչների հետ, երկրի վարչապետ Էռնա Սուլբերգը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել ողբերգության զոհերին։ Արարողությունը շարունակվել է կենտրոնական լյութերական տաճարում։ Ավելի ուշ վարչապետը և կառավարության անդամներն Ուտոյա կուղղվեն, որն այս օրերին բաց է այցելուների համար։ Չնայած ողբերգությունից երեք տարի է անցել, Ուտոյայում հուշաքանդակ չի տեղադրվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը