ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության ղեկավարին
Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալիերին։ Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի կողմից ծավալվող գործունեությանը վերաբերող մի շարք խնդիրներ։
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև վերջերս ԼՂՀ տարածքում վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի հարցին և այս կապակցությամբ ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան ատյանների, մասնավորապես՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի միջև հաստատված համագործակցությանը։
ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության ղեկավարին
Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալիերին։
Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի կողմից ծավալվող գործունեությանը վերաբերող մի շարք խնդիրներ։