Լրահոս

22.07.2014 22:40


Թիվ 67 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ արգելակելու հետևանքով վնասվածք է ստացել

Թիվ 67 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ արգելակելու հետևանքով վնասվածք է ստացել

Հուլիսի 21-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Գայանե Մ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում, թիվ 67 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը