Լրահոս

05.09.2009 14:12


Իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտել է Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտհեն

Իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտել է Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտհեն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտհեի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանի պաշտոնում պարոն Կնոտհեի ծավալած գործունեության համար:

Դիվանագետն իր հերթին նշել է, որ լինելով Հայաստանում Լեհաստանի առաջին դեսպանը' պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում ձգտել է հնարավորինս առաջ մղել տարբեր ոլորտներում փոխգործակցությունը:

Հանրապետության Նախագահը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում ունեն զարգացման մեծ հեռանկար:

Այս խորագրի վերջին նյութերը