Լրահոս

23.07.2014 09:25


Պատահար «Չայնի»-ի ոլորաններում

Պատահար «Չայնի»-ի ոլորաններում

Հուլիսի 22-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30ՏՕ426 (վարորդ` Է. Վ., ծնվ. 1987թ.) և «ԿամԱԶ» մակնիշի 35ԼR273 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ` Գ. Մ., ծնվ. 1966թ.), ինչից Է.Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը