Լրահոս

23.07.2014 10:16


«ՀՀ բնապահպանության նախարարն աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով»

«ՀՀ բնապահպանության նախարարն աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով»

«Ժողովուրդ»-ի խմբագրությանը հասած լուրերի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շատ վատ «սովորություն» ունի` աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում նրանց հասցեին: Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ վերջերս նախարարության երկարամյա եւ մոտ 60 տարեկան աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել: Եվ, ընդհանրապես, աշխատակիցների հետ խոսում է «արա» դիմելաձեւով, «անասուն ես», «կով ես» բառերով: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է վերջին նորանշանակ նախարարը նման վարքագիծ դրսեւորում: Այնպիսի տպավորություն է, որ Արամայիս Գրիգորյանը բնապահպանության ոլորտից տեղյակ է միայն կենդանիների տեսակներին:
«Ժողովուրդ»-ը փորձեց այդ լուրերի իսկությունը ճշտել բնապահպանության նախարարից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ նախարարի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթում:

Այս խորագրի վերջին նյութերը