Տնտեսական

23.07.2014 10:29


«ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում են ավելացնել տեսախցիկների թիվը»

«ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում են ավելացնել տեսախցիկների թիվը»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ կառավարության նիստում նախատեսված է խորհրդարանին տրամադրել 17 մլն դրամ, ՀՀ Ազգային ժողովի վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար, որը խիստ անհրաժեշտ է՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված»,- նշված է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ տարեսկզբին, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, խորհրարանի շենքում ներսից ու դրսից տեսախցիկներ տեղադրել էին: Ու այդ նպատակով փետրվարին ծախսվել էր 46 մլն դրամ: Ի դեպ, կառավարությունը որոշել է 1.8 մլն դրամ էլ տրամադրել խորհրդարանում օդորակիչներ, և 3 մլն դրամ էլ՝ համակարգիչներ գնելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը