Լրահոս

23.07.2014 11:06


Այսօր «Նոր ալիք» մրցույթում Սոնա Ռուբենյանը հանդես կգա 10–րդը

Այսօր «Նոր ալիք» մրցույթում Սոնա Ռուբենյանը հանդես կգա 10–րդը

Հուլիսի 22–ին Յուրմալայում բացվել է «Նոր ալիք–2014» երգի միջազգային մրցույթը։ Բացման արարողության ժամանակ անցկացված վիճականությամբ որոշվել է, որ Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը հուլիսի 23-ին հանդես կգա 10–րդ համարի ներքո։

Մրցութային առաջին օրը մասնակիցները ներկայացնելու են համաշխարհային որևէ հիթ, երկրորդ օրը՝ իրենց երկրի հիթերը, իսկ երրորդ օրը՝ հատուկ «Նոր ալիք-2014»–ի համար գրված ստեղծագործություն։

Ժյուրիի նախագահն է Իգոր Կրուտոյը, անդամները՝ Իգոր Նիկոլաևը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն և Ֆիլիպ Կիրկորովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը