Լրահոս

23.07.2014 11:28


Ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման երկրորդ փուլը

Ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման երկրորդ փուլը

Հուլիսի 22-ին ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման` այս տարվա երկրորդ փուլը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 388 քաղաքացի: Թեստավորումը հաջողությամբ հանձնել է նրանցից 64-ը, ինչը կազմում է դիմորդների 16,5 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ այս տարվա թեստավորման առաջին փուլին, որն անցկացվել է ապրիլին, մասնակցել է 381 քաղաքացի, որոնցից 54-ն է ստացել համապատասխան հավաստագիր: Հիշեցնենք, որ թեստավորման փուլը հաղթահարելու համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն առաջադրված 50 հարցերի առնվազն 90 տոկոսին:

Թեստավորումը հաջողությամբ անցած քաղաքացիներն ստանում են քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր:

Հավաստագիրն ուժի մեջ է մեկ տարի, որի ընթացքում, դրա հիման վրա, քաղաքացին կարող է դիմել քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված ցանկացած պետական մարմնի աշխատակազմում առաջացած և հայտարարված կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:
Ներկա պահին կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի ընդհանուր առմամբ 171 քաղաքացի:

Այս տարվա երկրորդ փուլի թեստավորման արդյունքում հաղթող ճանաչվածների ցուցակներին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքէջից:

Այս խորագրի վերջին նյութերը