23-ամյա աղջիկը, ում փախցրել էին ամուսնության նպատակով, ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացավ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հիվանդանոցում մահացել է 23-ամյա Սեդա Ավագյանը, ով մարմնական վնասվածքներ էր ստացել Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ս. Ավագյանը Audi մակնիշի ավտոմեքենայի վարորդի ապագա հարսն էր, ում, ի դեպ, ամուսնության նպատակով փախցրել էին, իսկ աղջիկն ու նրա հարազատները դեմ էին այդ ամուսնությանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Audi TT մակնիշի 35 UD 179 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան- Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճանապարհային ոստիկանության Հրազդանի նախկին հենակետի դիմաց բախվել էր ծառայություն կատարող, կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի Toyota մակնիշի 636 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Audi ավտոմեքենայից քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների օգնությամբ դուրս էին բերվել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 122 տան բնակիչներ, 60-ամյա Ռաֆիկ Տոնոյանը, 25-ամյա Անդրանիկ Տոնոյանը, 54-ամյա Ռուզաննա Մարգարյանը և 23-ամյա Սեդա Ավագյանը, ովքեր այդ պահին ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցներ, ոստիկանության մայոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 42-ամյա Բարեղամ Կիրակոսյանին և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, ոստիկանության կապիտան, 30-ամյա Արթուր Մինասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Հրազդանի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։