Լրահոս

23.07.2014 13:16


Այգեպարի դպրոցի պատուհաններից փամփուշտները ներս են թափանցում

Այգեպարի դպրոցի պատուհաններից փամփուշտները ներս են թափանցում
ՊԱՇՏՊԱՆԻՉ ՊԱՏ
Այգեպարը Շամշադինի 16 գյուղական համայնքներից մեկն է և ունի 648 բնակիչ: Գյուղի դպրոցում կա 54 աշակերտ, իսկ մանկապարտեզում 20-25 երեխա: Ապրուստ վաստակելու համար, գյուղացիները իրենց տան տարածքի հողն են մշակում, քանի որ հողամշակման համար այլ անվտանգ վայրեր չկան, դիպուկահարների կրակոցների պատճառով:

Գյուղը շատ մոտ է գտնվում Ադրբեջանի հետ սահմանին. տները գտնվում են սահմանից 100մ հեռավորության վրա: Մանկապարտեզի ու դպրոցի շենքերը սահմանից հեռու են մոտ 300մ-ով: Ամեն շաբաթ լուրերով հայտնում են սահմանի վրա հրադադարի ռեժիմի խախտման մասին, և կրակոցներն ուղղված են լինում քաղաքացիական շինությունների և դպրոցի ուղղությամբ: Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարաում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով: Դպրոցի շրջակայքում երեք մետր բարձրություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ օգտավործել իրենց խաղահրապարակը:

Հայոց Ցեղաասպանություն/Armenian Genocide

Այս խորագրի վերջին նյութերը