Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցու մասին նոր տեղեկություններ են հայտնվել
razm.info–ն գրում է, որ Քարվաճառում հուլիսի սկզբին ձերբակալված զինված ադրբեջանցիների խմբի անդամ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով քրեական գործ է եղել հարուցված։ Նրան ձերբակալել են, սակայն առանց հիմնավորումների որոշ ժամանակ անց ազատ արձակել։ Ադրբեջանական լրատվակայքերը փորձել են մանրամասներ ճշտել պատկան մարմիններից, սակայն մեկնաբանություն այդպես էլ չեն ստացել։ Ադրբեջանական Azinform.az կայքը, հղում տալով սույն թվականի ապրիլին Milli.az լրատվական պորտալին, գրում է. «Շամխորի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք կասկածյալների: Շամխորի ոստիկանությունը տեղեկացվել էր, որ Չինարլը գյուղի 54-ամյա բնակիչ Դիլգամ Ասքերովը զբաղված է թմրանյութ բույսեր աճեցնելով: Ոստիկանության աշխատակիցները Ասքերովի տանն անցկացրած ստուգումների արդյունքում նրա տանից ու բակից բավականաչափ չոր մարիխուանա և ագրոտեխնիկական կանոնններով աճեցված կանեփի թփեր է հայտնաբերել»։ Շամխորի ոստիկանության շրջանային բաժանմունքի հետաքննչական բաժնի պետ Մահերամ Մամեդովը հայտնել է, որ Ասքերովի բնակության վայրում 1 կգ 514 գ չոր մարիխուանա, իսկ բակում՝ կանեփի 60 թուփ են հայտնաբերել, տան բակի ծառերի փչակներում՝ հատուկ արկղերի մեջ թաքցված 87 լուցկու տուփ մարիխուանա։ Ոստիկանությունը պարզել է, որ Դիլգամ Ասքերովն իր աճեցրած թմրանյութերը վաճառքի է հանում համագյուղացիներ 54-ամյա Մուբարիզ Մեհդիխանովի և 30-ամյա Էլբրուս Իսմայիլովի միջոցով: Վերջին անգամ Մուբարիզ Մեհդիխանովը ոստիկանության կողմից բռնվել է երկու լուցկու տուփ մարիխուանա Էլբրուս Իսմայիլովին 60 մանաթով վաճառելու պահին: Էլբրուս Իսմայիլովը ոստիկանությունում խոստովանել է, որ թմրանյութը 60 մանաթով գնել է Մուբարիզից: Մուբարիզ Մեհդիխանովն էլ խոստովանել է, որ երկու լուցկու տուփ մարիխուանան 40 մանաթով գնել է Դիլգամից ու 60 մանաթով վաճառել Էլբրուսին: Ասքերովն էլ իր հերթին խոստովանել է հետևյալը. «Մուբարիզին ասացի, որ նման թմրանյութ ունեմ, նա ինձնից խնդրեց, ես երկու-երեք հատ տվեցի, նա էլ բռնվեց»: Երեք անձանց նկատմամբ էլ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով գործ է սկսվել: Տարվում է հետաքննություն:

Մանրամասները՝ այստեղ։