Լրահոս

23.07.2014 15:43


Ընկել է ցորենի ամբարը, իսկ հոսպիտալացման ճանապարհին՝ մահացել

Ընկել է ցորենի ամբարը, իսկ հոսպիտալացման ճանապարհին՝ մահացել

Հուլիսի 23-ին՝ ժամը 14.16-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում քաղաքացի է ընկել Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող ցորենի ամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14.41-ին հրշեջ-փրկարարները Գրիգոր Լուսավորչի փողոցի 1/1 հասցեում գտնվող «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարից դուրս են բերել 1983 թ. ծնված Ե. Ռ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը