Լրահոս

23.07.2014 21:15


«Վեցնյակի» և Թեհրանի միջև բանակցությունների հերթական փուլը կվերսկսվի սեպտեմբերի 1-ին

«Վեցնյակի» և Թեհրանի միջև բանակցությունների հերթական փուլը կվերսկսվի սեպտեմբերի 1-ին

Բանակցությունների նոր փուլն Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև, որոնք ավելի վաղ պայմանավորվել էին երկարաձգել համընդգրկուն համաձայնագրի մշակման ժամկետը՝ միջուկային ծրագրի հետ կապված, կմեկնարկի սեպտեմբերի 1-ին։ Այս մասին հաղորդում է «Press TV» հեռուստաընկերությունը։

Հիշեցնենք՝ հուլիսի կեսերին Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։

«Սեպտեմբերի մեկը նշանակվել է լրացուցիչ ժամանակահատվածի առաջին փուլի մեկնարկի օր», – հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկյացուցիչ Մարզիա Աֆխամը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը